Հեռավար-առցանց ուսուցում.Հաշվետվություն Մարտ

IMG-61a6241a2d5eb6ef0dbb1f9cd8684f6b-V

 Այնպիսի շրջան է հիմա աշխարհում, որ հիվանդություններից զերծ մնալու համար բոլորս տանն ենք։ Սակայն դա էլ մի առիթ էր, որպեսզի օգտվեինք մեր այս տեխնոլոգիական դարաշրջանի միջոցներից և հետաքրքիր ուսուցման նոր ձև ստեղծեինք։ 

 

Գրեցինք նախագծեր, որը մանրամասն ներկայացրեցինք ծնողներին, վիդեո օրինակներով, զանգերով ուղղություն տվեցինք և մեծ սիրով կատարեցին  մեր ծնողները։ Առցանց ուսուցման արդյունքում ամրապնդվում են ծնող-երեխա, դաստիարակ-ծնող հարաբերությունները։ Ուսուցման ընթացքում ծնողները  նախագիծը, իրենց մոտեցմամբ  էլ են ներկայացնում և  ստացվում է, որ ծնողն էլ իր հերթին է ջանք գործադրում և ստեղծագործում`միևնույն ժամանակ երեխայի  հետ հետաքրքիր ժամանակ անցկացնելով։ Իսկ մենք էլ սաներին ճանաչում և տեսնում ենք կողքից, թե ինչպիսին  են նրանք ընտանիքում։ Մենք հասկացանք, որ հեռավար ուսուցումը ունի շատ դրական կողմեր։ Այս ամբողջ աշխատանքի ընթացքում հիմք ենք ընդունել կրթահամալիրի տնօրենի սուրհանդակը։

 

Հեռավար-առցանց ուսուցում.
02.03-06.03-ի նախագիծը
 Շաբաթվա  ընթացքում կատարեցին բնագիտական փորձեր,հաջորդեց ռոդարիական մարմնամարզությունը ընտանիքում, մեր սիրելի տատիկներն էլ իրենց թոռնիկների համար պատմեցին Թումանյան+Ռոդարի հեքիաթներ։
Քանի որ դրսում արդեն տաք էր և դեռ բոլորս ազատ տեղաշարժ ունեինք, սաները խաղացին բակում,  ծառեր  տնկեցին ու սերմեր ցանեցին դրսում։
 16.03-20.03-ի նախագիծ.
Այս ժամանակահատվածում ես գտնվում էի արձակուրդի մեջ, սակայն մասնակցեցի  մեր շարունակական խոսքի մշակույթի սեմինարին 
և դաստիարակների հեռավար-առցանց ֆլեշմոբին։
  Պայծառ գարնանային օրեր, մի քիչ քամոտ, բայց արևոտ։ Շատերս կարոտում ենք մեր ամենօրյա աշխատանքները, տանից դուրս գալ կրկին գնալ աշխատանքի, փողոցների, կյանքի աշխուժությունը կրկին տեսնել,  բայց այդ ամենը հնարավոր չէ, և մենք կրկին շաբաթը սկսում ենք հեռավար ուսուցմամբ։
  Քանի որ արդեն մեր մայրիկները կարողանում էին տիրապետել մի շարք տեխնիկական և ուսուցմանը նպաստող գործունեություններին, առավել հեշտ ստացվեց աշխատանքը։Հիմք ընդունելով  լաբորատորիայի  ղեկավարի Նելի Արղությանի նախագծերը։ Ծնողներին ներկայացրեցինք շաբաթվա նախօրոք մշակված նախագիծը։ Տեսազանգով կապ հաստատեցինք ծնողների և սաների հետ։
  Շաբաթվա ֆլեշմոբը`մաթեմատիկականն էր, սաները հաշվեցին բակի ծաղկած ծառերը, գտան գուլպայի զույգը և հաշվեցին թե քանիսն են դրանք, չափեցին ոտնաչափով և մատնաչափով անկողնու երկարությունը, չափեցին հասակը։
 Առաջին օրը սաները արտասանում են մեր ասիկները, բանաստեղծությունները։ Իսկ մայրիկները ամենագեղեցիկ վայրերում նկարում են երեխաներին և ֆոտոշարքի տեսքով մեզ ուղարկում։
 Երկրորդ օրը  ամենազվարճալի, ամենահետաքրքիր խաղերից մեկը իրականացրեցին ընտանիքում։ Ընտանիքի անդամները` մայրիկները, հայրիկները, քույրերն ու եղբայրները խաղացին ալյուրախաղ, մի լավ ալյուրոտվեցին, զվարճացան։
 Երրորդ օրը մարզականն էր։Սաներըտանը, մաքուր օդում`մարզվում են, թռվռում են, թռչկոտում են, գլուխկոնծիներ են տալիս։Խաղում են ռոդարիական  ինքնաշեն խաղերով։
 Չորրորդ օրը սաները պատրաստեցին պլաստիլինից գույնզգույն  ծաղիկներ, որը նվիրեցին իրենց մայրիկներին։ Իսկ ձեռքի տակ եղած ընդեղեններով`ոսպ, ցորեն, բրինձ, ինչպես նաև քարերով և շշերով պատրաստեցին շրխկաններ, որը մեր երգերի ներքո նվագեցին և պարեցին։
 Շաբաթը եզրափակում ենք ածիկացանով։ Զատիկի ծեսին ընդառաջ սաները ցանեցին ցորեն, ոսպ, որը կմշակեն և կաճեցնեն մինչև Զատիկի օրը։Բակում տնկեցին նաև սածիլներ։
 Շաբաթը ընթացքում Teams ծրագրով իրականացրեցինք սեմինարներ, քննարկեցինք «Երեխայի տունը», որի քննարկմանը չեմ մասնակցել, բայց կարդացել եմ։Կարդացել եմ նաև Աիդա Պետրոսյանի «Ինչո՞վ են զբաղվում նախակրթարանում»  հոդվածը   և մասնակցել եմ  քննարկմանը։
Մայրիկի օրագրում եղան նոր ավելացումներ։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы