Մաթեմատիկական ֆեշմոբ

Այս շաբաթվա ընթացքում մեր սաները մասնակցեցին մաթեմատիկական ֆլեշմոբին, չափեցին մատնաչափով, ոտնաչափով, չափեցին հասակը, հաշվեցին իրենց բակի ծաղկած ծառերը, դասավորեցին խառնված գուլպաները,պատրաստեցին մայրիկի օգնությամբ կշեռք։

Продолжить чтение «Մաթեմատիկական ֆեշմոբ»

Հեռավար-առցանց ուսուցում.օր առաջին

Հերթական  շաբաթը սկսում ենք կրկին հեռավար ուսուցմամբ։ Այսօր առցանց ուսուցման առաջին օրն է։

Продолжить чтение «Հեռավար-առցանց ուսուցում.օր առաջին»

Հեռավար-առցանց ուսուցում.պատում

Продолжить чтение «Հեռավար-առցանց ուսուցում.պատում»

Հեռավար առցանց ուսուցում. Շաբաթվա նախագիծ 23.03.-27.03

Հետևելով մեր կրթահամալիրի տնօրենի սուրհանդակին.

Շաբաթվա ընթացքում շարունակում ենք հեռավար ուսուցումը ընտանիքում և կապ ենք պաշտպանում ծնողների ու սաների հետ։ Ներկայացնելով հետևյալ նախագիծը.

Անվանումը`Հեռավար ուսուցում. Սեբաստացին ընտանիքում

Նախատեսված է`2֊4 տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների համար

Մասնակիցներ` 2-5 տարեկաններ,ընտանիքի անդամներ, տատիկներ,

Իրականացման տևողությունը`23-27

Միջավայրը`բակ, ընտանեկան միջավայր,

Նպատակը`Շարունակել ուսումնական  գործունեությունը հեռավար-առցանց միջավայրում, ընտանիքի անդամներին շարունակել պահել ուսումնական գործունեության մեջ։ Եվ ամրապնդել ծնող-երեխա-դաստիարակ կապը։

Խնդիրնեը`Շաբաթվա ընթացքում մեր գործունեությունների միջոցով, որոնք կիրականացվեն տանը, ծնողների հետ միասին, կզարգանան սաների ճանաչողությունը, երևակայությունը։ Կզարգանան մանր և մեծ մոտորիկան  մարզական խաղերի միջոցով։

Ընթացքը`Մեր սիրելի ծնողները կտեսանկարահանեն իրենց երեխաների հետ կատարած առաջադրանքները և կփոխանցեն մեզ։

23.03.Մայրիկները  երեխաներին նկարում են  բակում,  խաղալիքներով խաղալիս, տանը։ Ֆոտոշարքից հետո պատրաստել  տեսանյութ և խաղալ ասիկ-խաղիկները, խաղ-թռնոցիները։

24.03.Ալյուրախաղ։ Լսում ենք մեր զատկական երգերը, իսկ սաները իրենց մայրիկների, հայրիկների, քույր, եղբայրների հետ խաղում են ալյուրախաղ։ Վերցնում են ափսեներ, լցնում են ալյուր և չինգաչունգ խաղում, պարտվողը դեմքը մտցնում է ալյուրի մեջ։

25.03.Ռոդարիական խաղեր, մարմնամարզություն։ Մայրիկները սաների հետ կազմակերպում են հետաքրքիր ռոդարիական խաղեր, զարգացնում սաների վազքի, ցատկերի, տեղում քայլքի, գլուխկոնծիների կարողությունները։ Ֆիզիկապես պատրաստվում են տանը։

26.03.Տեխնոլոգիա։ Պլաստիլինով և ներարկիչներով պատրաստում են ծաղիկներ։Պատրաստում են երաժշտական գործիքներ, շրխկաններ, ձեռքի տակ եղած ընդեղեններով`ցորեն, բրինձ, ոլոռ և այլն։ Նաև քարերով և շշերով։Մեր երգերի ներքո սաները իրենց պատրաստած շրխկաններով երգում, պարում և նվագում են։

27.03.Բնագիտական գործունեություն։ Սաները իրենց մայրիկների, ընտանիքի անդամների հետ իրականացնում են ածիկացան։ Վերցնում են հարմար ամաններ, որտեղ դնում են բամբակ և ցանում ցորեն, գարի և այլ սերմեր։Ցանում են նաև եփած ցորեն, քարեր: Դիտարկելով համոզվում են, որ եփած ցորենն ու քարերը չեն ծլում: Քննարկում են, թե ինչու դրանք չծլեցին:

Սաները ընտանի բույսերից վերցնում են մի փոքր ճյուղ, դնում են ջրի մեջ որ արմատակալի,հետևելով  բույսին, թե ինչպես է արմատակալում, հաջորդ շաբաթ  կտեղափոխեն թաղարի մեջ։

Բանաստեղծություններ, ասիկները, խաղիկներ`

  • Հուռին գնաց բանջարի

Բանջար չեղավ, խոտ եղավ,
Խոտի տակին ծիտ եղավ,
Ծլվլալեն դուրս թռավ,
Ծիտը թռավ գերանին,
Կանաչ խոտը բերանին:

  • Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:
  • Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

Մարիամ խաթուն

  • Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,
    Իջի  մեր տուն, իջի  մեր տուն,
    Ես քեզ կտամ նուշի կթուն:
  • — Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ

Ակլատիզ

  • Տի~զ- տի~զ, Ակլատիզ,
    Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
    Պասը գնաց, Զատիկն եկավ,
    Այծն էլ խոտը կերել է
  • _Ակլատիզը փետելով
    Զատիկը շուտ չես բերի:

Զատկական հանելուկներ

  • Ուլուլիկ, պուլուլիկ,
    Մեջը դեղին ուլունք:
  • Տուն ունեմ, դուռ չունի,
    Դուրսն արծաթ, մեջը ոսկի:
  • Այսօր կլոր մարմար քար,
    Վաղը թռչի վեր ու վար:

Շաբաթվա երգեր`Զարկ բոլոճիկ, Ա˜խ գարուն է,կարկաչա,զնկլիկ։

Մայրիկները շաբաթվա ընթացքում իրենց մոտ են գրանցում և մեզ փոխանցում հետաքրքիր և զավեշտալի պատմությունները երեխաների մասնակցությամբ, որոնք տեղ կգտնեն մայրիկի օրագրում։Մայրիկները մասնակցում են նաև.

  1. մաթեմատիկական ֆլեշմոբին.

Լաբորատորիայի ղեկավարի Նելի Արղությանի նախագծերը.

 

Վիլյամ Սարոյան Ծիծաղ պատմվածք Վերլուծություն

««https://m.mamul.am/am/post/34425/%D5%BE%D5%AB%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B4-%D5%BD%D5%A1%D6%80%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AE%D5%AB%D5%AE%D5%A1%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84

Յուրաքանչյուրիս համար էլ դժվար է հասկանալ և իմանալ դիմացինի մտքերը,  հույզերը, ինչու է տխուր կամ ուրախ։ Երբ դիմացինը տխուր է լինում,  ցանկանում ենք օգնել, բայց յուրաքանչյուրս էլ գիտենք` ինչքան էլ փորձենք հասկանալ, ինչքան էլ փորձենք օգնել, մենք գիտենք, որ դիմացինի փոխարեն մենք չենք, և չենք հասկանա, մինչև նրա տեղում չլինենք։ Մեզ բոլորիս հետ էլ լինում է. երբ ցանկանում ենք մի բան անել, սակայն այլ բան է ստացվում։ Հենց Սարոյանի «Ծիծաղը» պատմվածքի մեջ էլ էր այդպես, տղան չհասկանալով վիրավորեց ուսուցչուհուն, ստացվեց ճիշտ հակառակը, քանի-որ նա ուզում էր ընկերանալ, այլ ոչ թե նեղացնել։

Բայց մենք պատասխանատու ենք այն բանի համար, ինչն ուղղակի ստացվել է, թեկուզ մտքի ծայրով էլ անցած չի եղել։ Բայց դա շատերի հետ է լինում, և ուղղակի մեղադրել, նեղանալ, հիասթափվել, դա էլ է սխալ։ Եթե այս պահին նա է արել, մեկ ուրիշ օր, ինքներս կարող ենք անել։ Եվ պետք է ուղղակի ներողամիտ լինել, ներել ու ներվել։ Դիմացինն ավելի շատ հասկանում է, երբ ապրում է այն ամենով, ինչով դու ապրել ես։ Երբ անում ես սխալ, իսկապես փորձում ես գտնել այնպիսի տեղ, որտեղ մենակ կլինես, սակայն դա էլ չի փրկում, որովհետև առավել դժվար է, երբ մարդն ինքն իրեն է մեղադրում, քան իրեն կմեղադրեին։ Դու քեզ մեղավոր ես համարում քո խղճի առաջ, որովհետև գիտես, որ դու արել ես դա, ինչքան էլ չես ցանկացել, ինչքան էլ նույնիսկ չես էլ մտածել։

Հեռավար առցանց ուսուցման շաբաթվա նախագիծ 16.03-20.03

Հիմք ընդունելով  կրթահամալիրի տնօրենի սուրհանդակը`այս շաբաթն էլ  ուսուցումը կիրականացնենք հեռավար և ամբողջ շաբաթվա ընթացքում կպահպանենք կապը մեր սաների և ծնողների հետ։Մեր սիրելի ծնողները կտեսանկարահանեն իրենց երեխաների հետ կատարած առաջադրանքները և կփոխանցեն մեզ։

Շաբաթվա երգեր`Զարկ բոլոճիկ, Ա˜խ գարուն է,Խնկի ծառ։

Բանաստեղծություններ`Խխունջ խանում,Լուսին,Սագիկ,Բզեզ։

Նախագիծ

Անվանումը`Սեբաստացին ընտանիքում

Նախատեսված է`2֊4 տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների համար

Մասնակիցներ` 2֊4 տարեկաններ,ընտանիքի անդամներ

Իրականացման տևողությունը`16-20

Միջավայրը`բակ,ընտանեկան միջավայր,

Նպատակը`Չընդհատելով ուսումնական գործունեությունը,շարունակել պահել դաստիարակ-ծնող-սան-պարտեզ կապը։

Խնդիրնեը`Ամրապնդել  երեխայի ուսումնական ունակությունները,ծնող-երեխա հարաբերությունը,երեխայի առօրյան առավել հետաքրքիր դարձնել ընտանեկան միջավայրում։Զարգացնել երեխաների գունաճանաչողությունը,երևակյաությունը,կտրելու ունակությունը,ֆիզիկապես զարգացնել երեխաներին։

Ընթացքը`

Ամբողջ շաբաթվա ընթացքում կպահպանվի ծնողի հետ կապը և յուրաքանչյուր օրվա համար կտրվի  ուղղություն աշխատանքների վերաբերյալ։

16.03.Տեխնոլոգիա։Գունավոր թղթերից պատրաստում են ընտանիք։Ընտանիքի անդամներով նկարում են իրար,հետո կտրում և հանում նկարները։Հայրիկը`մայրիկին,երեխան`հայրիկին,մայրիկը`երեխային։

17.03.Պատրաստում են ինքնաշեն զարգացնող խաղալիք և խաղում։Գունավոր թղթերով կտրատում են շրջաններ և համապատասխանեցնում գույներով իրար հետ։

18.03.Ռոդարեական մարզական խաղեր,չոչեր,գլուխկոնծիներ։Նկարահանում են մեր սաներին անկաշկանդ միջավայրում,երեխան մարզվում և ուրախանում է։Սովորում և մարզվում   են  մեր երգերի ներքո։

19.03.Պատրաստում են համեղ ավանդական ուտեստներ,թխվածքներ։Ընտանիքի անդամներով կամ տատիկների հետ պատրաստում են ավանդական գաթա,հարիսա հայկական ավանդական ուտեստներ,իսկ երեխաները օգնում են իրենց տատիկներին։

20.03.Մայրիկը,ընտանիքի անդամները պատմում են երեխային իրենց մանկապարտեզից,մանկությունից հետաքրքիր և զավեշտալի  դրվագներ։Սաները արտասանում են բանաստեղծությունները։

Մայրիկների օրագիր

Մայրիկները գրում են երեխաների հետ կապված զավեշտալի պատմություններ:

«Սագիկ»

Սագիկ սագիկ
Իմ սիրունիկ
Ես քեզ կտամ
Անուշ կուտիկ
Որ դու ուտես
Շուտ մեծանաս
Ուրախ ապրես Զվարճանաս
Որ մեծանաս
Մեծ սագ դառնաս
Ես կխնդրեմ
Իմ մայրիկին
Որ նա ժողվե
Քո փետուրներ
Ու քեզ համար
Շինե բարձեր։

«Բզեզ»

Բզ բզ բզբզան
Բզեզն եկավ տզտզան
Եկավ ընկավ թակարդը
Նրան բռնեց չար սարդը։

«Լուսին»

Լուսին, լուսին,

Լուսերես,

Ինչքան,ինչքան

Կլոր ես։

Լույս ես տալիս

Գիշերով,

Քո վառվռուն

Թշերով։

«Խխունջ խանում»

Խխունջ խանում,

Խխունջ խանում,

Տանը մենակ

Ինչ ես անում

Խխունջ խանում

Խխունջ խանում

Պոզդ ինչի

Դուրս չես հանում։

 

Շպատելներով տղա և աղջիկ

Այսօր պատրաստեցինք մեր սաների  հետ բժշկական շպատելներով տղա և աղջիկ, որը փակցրեցինք մեր պետքարանների դռներին, որպեսզի մեր չարաճճիները տարբերեն աղջկա և տղայի պետքարանը։

Բնագիտական փորձ,երգուսուցում

Այսօր կատարեցինք բնագիտական փորձ`լուցկիով և փուչիկով: Հետո էլ մի լավ երգեցինք մեր ծիսական երգերը:

 

 

Անակնկալ մայրիկներին

IMG_20200309_150122

Գարունն իր հետ բերում է նոր շունչ,ջերմություն, պայծառություն։Ամենագեղեցիկ տոներից մեկն էլ լինում է գարնանը,նվիրված կանանց և աղջիկներին։

Սաները պատրաստեցին ծաղիկներ և բարեմաղթանքներով ուրախացրեցին իրենց մայրիկներին։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы