Ապրիլ ամսվա հաշվետվություն

Հետաքրքիր ամիս էր ապրիլը, եղանակային հետաքրքիր փոփոխություններ, ապրիլը նմանվել էր մարտին։ Հետաքրքիր էր նաև ապրիլ ամսվա գործունեությունը, Զատկական օրեր, հետաքրքիր ու զվարճալի խաղեր։ Շարունակվում է հեռավար-առցանց ուսուցումը տանից։

Նախագիծ06.04-10.04

Շաբաթվա ամփոփում և լուսաբանում`

06.04-10.04

Ծնողի առաջարկած նախագծեր`

Անգելինա Գրիգորյան

Վազգեն Ղևոնդյան

Գեղարվեստը ընտանիքում նախագին մասնակցեցին`

Անգելինա Գրիգորյան

Գոռ Թադևոսյան

Դավիթ Տիրացյան 

Դաստիարակի ինքնակրթություն`

1.Էրիխ Մարիա Ռեմարկ «Հաղթական Կամար»

2.Մասնակցել եմ`մնատանըկարդադպիր և կարդացել Ջոն Դյուի «Ինչ է կրթությունը»

Հրապարակվել է`23 տեսանյութ։

 

 

 

 

Զատիկի ծեսը ընտանիքում

Զատկական շաբաթը ամփոփեցինք Զատիկի ծեսով։ Այս տարին տարբերվեց Սեբաստացի կրթահամալիրում։ Չարաբաստիկ վիրուսի պատճառով բոլորս տանն էինք և Զատիկը նշեցինք տանը։ Սաները խաղացին ընտանիքի անդամների հետ ներկեցին ձվեր, խաղացին  ձվախաղ։

Հեռավար-առցանց ամփոփում Զատկական շաբաթ 06.04-10.04

     Այս  շաբաթ նշում ենք Սուրբ Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ հարության տոնը, որն նշելու ենք այս կիրակի օրը։ Սուրբ Զատիկի շաբաթը անվանում են Ավագ շաբաթ։ Եվ յուրաքանչյուր շաբաթվա օր ունի իր նշելու յուրահատուկ ձևը։

Продолжить чтение «Հեռավար-առցանց ամփոփում Զատկական շաբաթ 06.04-10.04»

Անգելինայի և մայրիկի ընտանեկան նախագիծը

Անգելինան և մայրիկը ներկայացնում են իրենց անհատական նախագիծը, պատրաստում են հետաքրքիր մոմակալ, ճուտիկներ։

Продолжить чтение «Անգելինայի և մայրիկի ընտանեկան նախագիծը»

Ավագ ուրբաթ Ծիսական խոհանոց

Ավարտում ենք այս հետաքրքիր զատկական շաբաթը։ Տեղեկացանք Ավագ շաբաթվա մասին, թե շաբաթվա յուրաքանչյուր օր ինչպես են նշել հին ժամանակներում։

Продолжить чтение «Ավագ ուրբաթ Ծիսական խոհանոց»

Ավագ հինգշաբթի Այլընտրանքային նկարչություն ձվի վրա

Զատկածեսին ընդառաջ` սաներն իրականացնում են այլընտրանքային նկարչություն ձվերի վրա։ Սաներն իրենց քույր-եղբայրների և մայրիկների հետ նկարում են ձվերի վրա և տարբեր գույներով գունավորում  դրանք։ Իսկ վերջում ստանում են գույնզգույն, հետաքրքիր ձվիկներ։

Продолжить чтение «Ավագ հինգշաբթի Այլընտրանքային նկարչություն ձվի վրա»

Վազգենի և մայրիկի նախագիծը

Վազգենը և իր մայրիկը ներկայացրեցին իրենց անհատական նախագիծը, բակը մաքրեցին քարերից , մի քիչ մաքուր օդում խաղացին, զբոսնեցին և վերադարձան տուն։ Տանն էլ վերանորոգեցին անսարք մեքենաները։

Продолжить чтение «Վազգենի և մայրիկի նախագիծը»

Ավագ չորեքշաբթի Խաղում են ձվախաղեր

Այս օրը չիք-օր է, բոլորը այդ օրը մաքրել են բակը, տունը, վատ բաները «չիք» են արել։

Продолжить чтение «Ավագ չորեքշաբթի Խաղում են ձվախաղեր»

Ավագ երեքշաբթի Ջերմոց-լաբորատորիա

Ավագ շաբաթվա երեքշաբթին հիմար-իմաստունի վիճակը քաշելու և խնոցի հարելու օրն էր: Մարդիկ տասը թղթակտորներից հինգի վրա գրում էին`«իմաստուն» և հինգի վրա`«հիմար» բառերը։

Продолжить чтение «Ավագ երեքշաբթի Ջերմոց-լաբորատորիա»

Զատիկի ծեսը ընտանիքում

Նախագիծ 

Անվանումը`Սուրբ Զատիկը Սեբաստացի ընտանիքում

Նախատեսված է`2֊5 տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների համար

Մասնակիցներ` 2-5 տարեկաններ, ընտանիքի անդամներ

Իրականացման տևողությունը`06.04-10.04

Միջավայրը`ընտանեկան միջավայր

Նպատակը`Շարունակել կապը պահել սաների և ծնողների հետ, հեռավար ուսուցում իրականացնել տանից։  Եվ ամրապնդել ծնող-երեխա-դաստիարակ կապը։ Սաները ծանոթանան Զատկական տոնին և կիմանան նրա կարևորության մասին։

Խնդիրները`Շաբաթվա ընթացքում  սաները ձվի հետ կատարած աշխատանքների միջոցով, որոնք կիրականացվեն տանը, ծնողների հետ միասին, կզարգանան սաների ճանաչողությունը, երևակայությունը, մանր մոտորիկան։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы