Հեռավար-առցանց ուսուցում.Մայրիկի պատումը

Անի Դավթյան

Ողջույն ։Եթե լինեմ անկեղծ շատ ավելի կարևորում եմ ֆիզիկական՝ դեմ -դիմաց, շփումը։ Սակայն քոլեջ հաճախելուց կարճ ժամանակ անց իմ Վազգենի դաստիարակները կարողացան ակտիվ առցանց շփում ապահովել ինձ հետ ՝ թե՜ երեխայիս որպիսությունը հարցնելու, թե՜

տնային առաջադրանքներ կատարելու հետ կապված և
կարող եմ փաստել՝ շատ ավելի օպտիմալ ենք աշխատում այդ տարբերակով ։ Եվ վստահ եմ բոլոր ծնողները շատ շոյված ու հանգիստ են իրենց զգում ,երբ դաստիարակը անհանգստանում է երեխայի բացակայոթյամբ ։ Հետևաբար շատ շնորհակալ ենք իրենց վերաբերմունքից ։Այսինքն առցանց շփման միջոցով նրաք երեխայի հետ աշխատում են կարելի է ասել 24 ժամ:Առաջադրանքները կատարելիս մի փոքր ծիծաղաշարժ դրվագների ենք հանդիպում ։Վերջին առաջադրանքում նախատեսված էր երեխայի առավոտյան մարզանքը տեսանկարահանել և ուղղարկել ,սակայն տղաս իմ հետ է մարզվում ,միայնակ չի մարզվում ու ոչ մի կերպ չկարողացա նկարել ։Որոշեցի հարևանիս փոքրիներին կանչել ՝,մտածելով որ միասին կմարզվեն ,սակայն բոլոր փոքրիկները միասին ավելի շուտ տունը սարքեցին «Անիի ավերակները» ։Շատ ծիծաղեցինք միասին ,բայց ամեն դեպքում չստացվեց։Այնուհետև որոշեցի գնալ զբոսանքի տղայիս հետ և տարբերվել բոլորից նկարել բակային մարզանք։ Վերջին անգամ ստացվեց տեսանկարահանել տղայիս մի փոքր այլ վերնագրով:

Հասմիկ  Ամիրջանյան

ժամանակակից աշխարհում առցանց ուսուցումը սկսում է մեծ տարածում և կարևորություն ունենալ: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ այս մեկ
շաբաթվա ընթացքում մենք էլ մաս կազմեցինք ՞՞առցանց ուսուցման՞՞, այս դեպքում կարելի է ասել առօրյայի կազմակերպման մի տարբերակի:
Ծանոթանալով շաբաթվա
աշխատանքային ծրագրին՝ փորձեցինք դաստիարակների օգնությամբ կատարել նախատեսված առաջադրանքները, որոնք ուղղված էին
երեխաների զարգացմանը,առօրյայի կազմակերպմանը, նոր գիտելիքների ու հմտությունների ձեռք բերմանը՝ երեխաների համար միաժամանակ
ապահովելով հետաքրքիր ու ոչ ստանդարտ առօրյա:

Այն ամենը, ինչի հետ երեխաները պետք է ծանոթանային մանկապարտեզում, սկսեցինք դաստիարակաների օգնությամբ իրականացնել
տանը՝
այս կերպ փորձելով յուրաքանչյուր օրը կապել մանկապարտեզի հետ, չկտրվել մանկապարտեզային աօրյայից:Առաջին հերթին սա երեխային տվեց
ազատություն՝ կատարելու ծրագրով նախատեսված առաջադրանքները երեխային հարմար ժամանակ և իրեն հարազատ միջավայրում, երբ երեխան
ավելի ոգևորությամբ ու հետաքրքրությամբ էր կատարում յուրաքանչյուր առաջադրանք:
Բացի դա, երեխային, իհարկե, ծնողի հետ միաժամանակ, հնարավորություն տվեց աշխատել/սովորել ինքնուրույն, ստեղծագործել:
Հետաքրքիր ու տարբերվող շաբաթ էր մեզ համար:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы